Քեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես,այնպես, ինչպես ասենք՝ հինգ տարեկանում. Հայտնի փաստաբանի շնորհավորանքը

Հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը ի դեմս իր լուսավոր մայրիկի շնորհավորել է բոլոր մայրերի տոնը.
Ասում են այսօր Մայրիկների օրն է: Չէի գրի այս տողերը, եթե վստահ լինեի, որ կարդալու ես: ՈՒրախ եմ, որ քեզ հասու չէ համացանցի այս էջը, դրա համար էլ համարձակությունս ներում է քեզ հետ զրուցել ու ասել, որ քեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես, , ինչպես ասենք՝ հինգ տարեկանում... մի քիչ երես առած, անգամ, հորդորում ես տաք հագնվել, չմրսեմ, ինձ թվում է, որ քո ֆիզիկական բացակայության ժամանակ ինձ այդպես ոչ-ոք չի ստիպի, հորդորի և այդ ժամանակ, իսկապես կմրսեմ: Երջանիկ եմ, որ ունեմ քեզ ու քո կողքին եմ ու սիրում եմ քեզ ամպի չափ, տարեկան երեխայի պես:
Ի դեմս քեզ շնորհավոր բոլոր Մայրերին: