Մեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը
Հասարակություն
Սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը սկսվել է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում նախատեսվում էր հանդիպում ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև: