Ռուսաստանի դրոշը Մարինկայի քաղաքի արևմտյան ծայրամասում է
Միջազգային
Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է արեւմուտքից Դոնեցկի հարեւանությամբ գտնվող Մարինկա, որի համար կատաղի մարտերն արդեն տեւական ժամանակ շարունակվում են: Լուրերի պատճառը տեսանյութն էր, որտեղ ռուսական դրոշը բարձրացված էր քաղաքի ամենաարևմտյան ծայրամասում գտնվող Կոմսոմոլսկայա փողոցի տան վրա:
Սակայն տեղի ռազմական աղբյուրը հայտնում է, որ Մարինկայի ամբողջական գրավման մասին դեռ վաղ է խոսել՝ ուկրաինական բանակը դեռ որոշ դիրքեր պահպանում է քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում։
Ըստ աղբյուրի. «Այս տարածքում ուկրաինական ուժերին ամբողջությամբ ոչնչացնելու համար շատ ավելի շատ աշխատանք է պետք անել։
Հարձակման գործողություններ իրականացնելու դժվարությունները դեռ նույնն են. քաղաքն այժմ ամբողջովին ավերակներ է, որոնք բոլոր կողմերից պարզ երևում են օդից։ Կռիվներն իրականում գնում են նկուղից նկուղ. այս տարածքում այլ թաքստոցներ պարզապես չկան: Սա դժվարություններ է ստեղծում վերցված դիրքերում ամրացման համար:
Ուկրաինայի Զինված ուժերը, սակայն, եւս ունեն նմանատիպ խնդիրներ՝ կապված այն հավելման հետ, որ քանի որ ռուսական զինված ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում, եւ ուկրաինական ուժերի համար գնալով ավելի դժվար կլինի մատակարարել իրենց պաշտպանական կենտրոնները Մարինկայի ավերակներում»:
Ամեն դեպքում, ռուսական ուժերի այս նոր հաջողություններից հետո Մարինկայում ուկրաինական ուժերը մնացել են մի քանի ուղղությունից կրակի տակ: Այսինքն, երկար դիմադրել չեն կարող: Իսկ Մարինկայի ազատագրումն էական է նրանով, որ դրանով բավականին կամրանա Դքոնեցկ քաղաքի հյուսիսային ուղղությամբ` Ավդեեւկայի հատվածում գործող ռուսական ուժերի թեւը: Նաեւ, Մարիկնայից ուժերի մի զգալի մասը կկարողանան տեղափոխվել Ավդեեւկայի հատված: