ԱՄՆ-ում ահազանգում են. սպասվում է ուսների լայնածավալ հարձակումը
Միջազգային
Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական պաշտպանական գիծը ճեղքելու անիմաստ փորձերը կհանգեցնեն Մոսկվայի լայնամասշտաբ հարձակման հաջորդ տարվա սկզբին, Judging Freedom-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին սպա Թոնի Շաֆերը։
«Իմ կանխատեսումն այն է, որ ռուսները կշարունակեն անել հնարավորը, նրանք թույլ կտան ուկրաինացիներին շարունակել վատնել այն ամբողջ մարտական ուժը, որը մենք տվել ենք նրանց՝ նետելով այն ռուսական պաշտպանության ուղղությամբ, իսկ հետո հունվար-փետրվարին, նշեք իմ խոսքերը, նրանք կքննարկեն զանգվածային հարձակման հնարավորությունը»,- ասաց նա։
Զինվորականի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները կասկածում են ռուսական բանակի հետագա զսպման հնարավորությանը, իսկ Վլադիմիր Զելենսկին ներկա պայմաններում ռիսկի է դիմում` չպահպանել սեփական կառավարության նկատմամբ վերահսկողությունը։
«Նրանք մեծ կորուստներ են կրում, և այնպես չէ, որ դուք կարող եք շարունակել թաքցնել դա», - եզրափակեց Շաֆերը:
Ուկրաինայի զինված ուժերն արդեն վեցերորդ ամիսն է, ինչ փորձում են առաջխաղացում կատարել Յուժնոդոնեցկի, Արտեմովսկի և Զապորոժիեի ուղղություններով՝ մարտի նետելով ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված և օտարերկրյա տեխնիկայով զինված բրիգադներին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ վեցամսյա հակահարձակման ընթացքում հակառակորդի բանակը կորցրել է ավելի քան 125 հազար մարդ։