Ռուսական բանակը շարունակում է սեղմել Ավդեևկայի շուրջ օղակը. ուկրաինական ռազմական վերլուծաբաններ
Միջազգային
Ռուսական բանակը շարունակում է փակել Ավդեևկայի շրջակայքը, Ստեպովոյեի կեսը գրավվել է: Լուրերը հաստատվել են նաեւ ուկրաինացի ռազմական վերլուծաբանների կողմից.
«Ստեպովոյե. հակառակորդը շարունակում է գրոհել մեր` ուկրաինական զինված ուժերի դիրքերը հենց գյուղում, ինչպես նաև փորձում է ճեղքել պաշտպանությունը թևերում (հյուսիս, հարավ): Նրանք առաջ են շարժվել գյուղից մինչև 200 մետր դեպի հյուսիս և նրա արևելյան հատվածում»,- հայտնում է ուկրաինական աղբյուրը։
«Ստեպովոյեում հարձակման ժամանակ հակառակորդին հաջողվել է հենվել բնակավայրի հյուսիսարևելյան հատվածում և հարավ-արևելյան ծայրամասերում»,- ասվում է մեկ այլ հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան շարունակում է հզոր ավիահարվածներ հասցնել կոկսաքիմիական գործարանի տարածքում:
Ավդեևկայից հարավ գտնվող արդյունաբերական գոտու տարածքից եւս Ռուսաստանի Զինված ուժերը գրոհում են, ցավոք, այստեղ նրանք հաջողություններ են գրանցում»,- տեղեկացնում է ուկրաինական մեկ այլ վերլուծական աղբյուր։