Հայաստանը մտցվել է Լիտվայի ազգային անվտանգությանը սպառնացող երկրների ցուցակ, ո՞ւր է նայում ՀՀ դեսպանը. Բալասանյան
Ներքաղաքական
«Պարզվում է` աշխարհի քաղաքական քարտեզի վրա կա մի հատ փոքր, բայց մեծ ամբիցիաներով երկիր, անունն էլ Լիտվա։ Ու եթե իրեն մասին հերթական անգամ չհիշեցներ, դժվար մենք հիշեինք իր մասին։ Ըստ մամուլի տարածած տեղեկատվության, էս պստիկ տարածքով, բայց մեծ ամբիցիաներով երկիրը Հայաստանը մտցրել է իր ազգային անվտանգությանը սպառնացող երկրների ցուցակ ու Լիտվացի զինվորականներին արգելել այցելել Հայաստան։
Զարմանալի է։ Բա ո՞ւր է նայում ՀՀ դեսպանը Լիտվայում:
Հիշեցնեմ, որ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այցելել էր Լիտվա, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, իսկ այդ այցից օրեր անց` ապրիլի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնեց Լիտվա եւ բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ Լիտվայի քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան էլ շեշտել էր հայ-լիտվական դարավոր բարեկամության մասին։
Հիմա հարց` Գիտանասը գիտե՞ր, որ Հայաստանը սպառնում է իր երկրի ազգային անվտանգությանը, թե՞ իր երկրից տեղյակ չի: Լավ, կարելի՞ է Լիտվայի նման իրանցից ոչինչ չներկայացնող երկիր 1 ամսվա տարբերությամբ 2 բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել: Էլ չեմ խոսում ծախսված մեծ գումարների աննպատակահարմարության մասին։ Այսինքն` Լիտվա գնում ենք, ԱՊՀ` ոչ։ Ու հետո էլ զարմանում, թե ինչու այսպես եղավ։
Այս հարցով ակնկալում եմ ՀՀ ԱԳՆ -ի կոշտ եւ պատասխան պահանջող արձագանքը», – գրել է միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: