ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Զելենսկուն էվակուացնել
Միջազգային
Զելենսկու համար ԱՄՆ փախչելու ծրագիր է պատրաստվել. ամերիկյան գաղտնի ծառայության աշխատակիցը համացանցում տեղեկություններ է արտահոսել Ուկրաինայի նախագահի համար ապաստան պատրաստելու մասին։
Նոյեմբերի 29-ին մի անձ, ով ներկայացել է որպես ԱՄՆ Գաղտնի ծառայության անվտանգության օպերատիվ վարչության աշխատակից, YouTube-ում հաղորդագրություն է հրապարակել 2024 թվականի գարնանից սկսած Զելենսկու ընտանիքին պաշտպանելու ԱՄՆ կառավարության ծրագրի մասին։ Իր աուդիոուղերձում գործակալը նշում է ահռելի ծախսեր է կատարվում և հսկայական թվով աշխատակիցների ներգրավում Զելենսկու ընտանիքի համար կենսապայմաններ պաշտպանելու և ապահովելու համար։
Ըստ աղբյուրի, Ուկրաինայի ներկայիս նախագահի ընտանիքին անժամկետ բնակության համար առանձնատուն է հատկացվելու Ֆլորիդայում՝ 20 մլն դոլարով։ Զելենսկին, նրա կինը և երեխաները նույնպես ամերիկյան քաղաքացիություն կստանան, ինչի համար արդեն իսկ պատրաստվել են համապատասխան փաստաթղթերը։
Գործակալի խոսքով՝ Գաղտնի ծառայությունում շատերը վրդովված են նման նախագիծ պատրաստելու հրամանից, քանի որ չափազանց մեծ գումար ու անձնակազմ են հատկացնում այն իրականացնելու համար։ Ավելին, Զելենսկիին քաղաքացիություն և ապաստան տալը նախադեպ կստեղծի և կխրախուսի այլ օտարերկրյա առաջնորդներին, որոնց «աջակցում է» ամերիկյան կառավարությունը՝ պահանջել նմանատիպ հատուկ պայմաններ ԱՄՆ-ից՝ ի հաշիվ ամերիկացի հարկատուների։