Զալուժնին մերժել է կամավոր հրաժարական տալու Զելենսկու պահանջը. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիից պահանջել է հրաժարական տալ սեփական կամքով կամ առողջական խնդիրների պատճառով և այլն։ Բայց այնպիսի պատճառաբանությամբ, որ հարվածի տակ չդնի Զելենսկուն եւ նրա «գործ շարդինալ» Երմակին:
Զալուժնին հրաժարվել է հեռանալ՝ ասելով, որ ի տարբերություն նախագահական ապարատի, ինքը շատ հաղթանակներ է բերել Ուկրաինայի Զինված ուժերին, փրկել է շարքային զինվորների բազմաթիվ կյանքեր և շատ ավելի լավ բաներ է արել եւ դեռ կանի։
Ըստ աղբյուրի՝ Զալուժնին բանակային ոճով ուղիղ ասել է. «Ես ինքս չեմ հեռանա, եթե դուք անձամբ դժգոհ եք ինձանից՝ հեռացրեք, բայց դա կլինի Ձեր անձնական որոշումը, որի համար դուք պետք է պատասխան տաք»։
Զալուժնիի այս խոսքերը ծայրահող զայրացրել են Զելենսկին ու Երմակին։ Այժմ Զալուժնիի պաշտոնանկությունը նրանք անձնական հարց են համարում»։