Սեքս-սկանդալ. Մայրը որդուն բռնացրել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս

ԱՄՆ-ում ձերբակալել են Հյուսիսային Կարոլինա նահանգից ուսուցչուհուն, որը այգում աշակերտի հետ սեռական հարաբերություն է ունեցել: Այս մասին հայտնում է WSOC-TV-ն։
Դատարանի առջև է հայտնվել 26-ամյա Գաբրիելա Կարտայա-Նյուֆելդը, որն աշխատում էր Շառլոտ քաղաքի դպրոցում։ Նոյեմբերի 23-ին 18-ամյա աշակերտի մայրը նկատել է, որ նա չի գնացել ռեգբիի մարզմանը։ Կինը հատուկ հավելված է միացրել հարազատների հետ շփման համար և տեսել է, որ որդին գտնվում է տեղի այգում։ Ամերիկուհին գնացել է այնտեղ եւ նրան գտել Նյուֆելդի մեքենայում։ Զույգը զբաղվում էր սեքսով։ Դեռահասի մայրը լուսանկարել է մեքենայի համարանիշը և անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Ուսուցչուհուն ձերբակալել են դեպքի վայրում։
Ավելի ուշ պարզվել է, որ դպրոցում վաղուց լուրեր էին պտտվում աշակերտի հետ նրա սիրավեպի մասին։ Ավելին, երկուսն էլ կանչվել են այս հարցի վերաբերյալ վարչակազմի հետ զրույցի: Դատական փաստաթղթերում ասվում է, որ Նյուֆելդը հոկտեմբերից սեռական հարաբերություն է ունեցել աշակերտի հետ «առնվազն հինգ անգամ, բայց ոչ ավելի՝ քան 100»:
Ձերբակալությունից հետո աշակերտը սպառնացել է, որ կփախչի տնից։ Դատախազությունը կասկածներ ունի, որ այն դեպքում, եթե Նյուֆելդը ազատ արձակվի, զույգը կարող է համատեղ փախուստ կատարել։ Դատավորը կարգադրել է կնոջը 24-ժամյա հսկողություն սահմանել էլեկտրոնային միջոցների օգնությամբ։
Հյուսիսային Կարոլինայի օրենքների համաձայն՝ ուսուցիչն իրավունք չունի սեռական հարաբերություններ ունենալ աշակերտի հետ, եթե նրանք պաշտոնապես ամուսնացած չեն: Աշակերտի համաձայնության կամ չափահասության տարիքի հասնելը չի վերացնում այս արգելքը:
Այս պահին Նյուֆելդն ազատության մեջ է մինչև դատավարությունը։ Նրան հինգ մեղադրանք է առաջադրվել ուսուցչի և աշակերտի սեռական հարաբերությունների մասին հոդվածով: