Արցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորը
Ներքաղաքական
Արցախի ԱՀ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանից փորձեցինք հետաքրքրվել, թե ի վերջո Արցախի հանրապետությունը հունվարի մեկից համարում են լուծարված, թե ԱԺ-ն կփորձի «սրբագրել» Շահրամանյանի, ինչպես ինքն է ասել ճնշումների տակ ստորագրած որոշումը: Սակայն, ի զարմանս մեզ, արցախցի պատգամավորը, որը Արցախում եղած ժամանակ ամենապատրաստակամ պատգամավորներից մեկն էր, հրաժարվեց պատասխանել մեր հարցին. «Ոչինչ չունեմ այդ հարցով պատասխանելու համար»:
Մեր հարցին, թե ինչն է պատճառը հնչեց նմանատիպ պատասխան «Ասացի, պատասխանելու, ասելու ոչինչ չունեմ»:
Ենթադրությունները թողնում ենք արցախահայերին: