Զելենսկին շուտով ստիպված կլինի դադարեցնել հակամարտությունը. France 24
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով ստիպված կլինի այս կամ այն կերպ վերջ դնել հակամարտությունը, France 24-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանական քաղաքականության մասնագետ Մայքլ Ստրիկոֆը։
«Առանց արտաքին աջակցության Կիևը չունի ոչ փող, ոչ էլ ռազմական ռեսուրսներ պատերազմը շարունակելու համար: Ուստի առանց Վաշինգտոնի միջոցների Զելենսկու կառավարությունը պետք է անցնի հաջորդ փուլ, այսինքն՝ վերջ դնի հակամարտությունը»,- ասել է նա։
Միաժամանակ, նրա կարծիքով, դժվար թե մյուս երկրներն առանց ԱՄՆ-ի կարողանան կամ ցանկանան ամբողջությամբ իրենց վրա վերցնել Կիևին օգնելու բեռը։