Տարադրամի փոխարժեքն այսօր Աստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններ Խորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկը Օկուպացված Շուշին իսլամացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ավիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայող Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Օրվա խորհուրդ. մայիսի 10

Խոստացել էի, որ ինչ էլ լինի չեմ լքի Արցախս, բայց ինձ դուրս բերեցին մահամերձ վիճակում. Դադիվանքի նախկին վանահայր

Հանդիպում

«Եռաբլուրում ժամանակը կանգնում է՝ անցյալ եւ ապագա չկա։ Այստեղ միայն ներկա է, եւ դու այս իրականության մեջ ես։ Իրականություն, որի մեջ այս բոլոր տղաները կենդանի են։ Այստեղ ուղղակի սովորելու տեղ է, մաքրվելու տեղ է, վերարժեւորելու, կյանքին նորովի նայելու, իմաստավորելու տեղ է»,-այսպես սկսվեց մեր զրույցը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգեւոր ծառայության անցած Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով խորը հոգոց հանելով շարունակեց.

-Ամեն առավոտ տղաներին բարի լույս ասելով քայլում եմ Եռաբլուրով, եւ ներողություն խնդրում իրենցից, որ իրենց հայրենանվեր, ազգանվեր, հերոսական գործը մենք չկարողացանք գնահատել եւ պահպաննել ըստ արժանվույն: Ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ կգա ժամանակը, որ իրենց արյան գնով կորցրած հողերը հետ կվերադարձնենք: Ամոթի ու ցավի զգացում եմ ամեն առավոտ ապրում նայելով տղաներին, ամաչում եմ, որ Արցախը մեզ չթողեց, բայց մենք թողեցինք նրան ու հեռացանք...

-Դուք մի շատ կարեւոր նկատառում արեցիք, ասելով. «Արցախը մեզ չթողեց, բայց մենք թողեցինք...»: Ին՞չ պատահեց, որ այդքան տառապանքներ կրելուց հետո, ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնի տեղահանվեց ողջ ժողովուրդը։ 

-Ուղղակի մենակ էինք մնացել, մենակ երախը բաց թշնամու առաջ, ոչ մի տեղից հույսի նշույլ չունեինք, իսկ ուժերն անհամեմատ էին: Արցախցու առաջ հստակ պայման էր դրված. կամ ինտեգրվել, կամ ոչնչանալ, կամ լքել Արցախը... 288 օր բլոկադայի պայմաններում հյուծված, միայնակ մնացած արցախցին ընտրեց բռնի գաղթի ճանապարհը:  Այն ինչ ապրեց յուրաքանչյուր արցախցի բռնի գաղթի ճանապարհին բառերով բացատրել, նկարագրել ուղղակի անհնար է, չկա հայկական բառարանում այդ ապրումը նկարագրող հարմար բառ: Բռնի գաղթի ճանապարհ բռնելու վերքը արցախցու սրտում դեռ շատ թաց է, թաց ու բաց: Այսօր յուրաքանչյուր արցախցի գերադասում է վերադառնալ ու ապրել բլոկադայի մեջ, քան զգալ այն ներքին ամոթը, որը պատած է յուրաքանչյուրին: Պատմությունը, սերունդը մեզ չի ների, որ նման ձեւով լքեցինք Արցախը...

Ինքս խոստացել էի, որ ինչ էլ լինի չեմ լքի այն հողը, որը ներծծված է հերոսական արյմամբ, բայց ինձ դուրս բերեցին մահամերձ վիճակում: Ես սա ինչու եմ ասում, որպեսզի մարդիկ հասկանան, որ արցախցի խաղաղ բնակիչներն էին ցեղասպանվում ու կոտորվում: Մենք խաղաղ մեր տանը նստած էինք վեց հոգով, երբ հրթիռը մտավ Վանք գյուղի մեր տուն` երկուսը տեղում զոհվեվին, երեքս վիրավորեցինք, եւ միայն մեկը, ով բեկորային վնասվածք չէր ստացել` կարողացավ փրկել վիրավորներիս...Սա ասում եմ, որ մարդիկ  հասկանան, որ ծնկաչոք խաղաղության պայմանագիր չի կնքվում, որ արցախցին ցեղասպանվում էր...






Տարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top