Ամերիկյան Քլարկսվիլ քաղաքով ավերիչ տորնադո է անցել. The Tennessean (Տեսանյութ)
ՀասարակությունԱմերիկյան Թենեսի նահանգի Քլարկսվիլ քաղաքով ավերիչ տորնադո է անցել, գրում է The Tennessean-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 18 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, մի քանի մարդ վիրավորվել է, որոշ տներ ավերվել են։ Վնասի չափը դեռ ճշտվում է։
Տորնադոն հարվածել է նաև նահանգի այլ քաղաքների եւս, այդ թվում՝ Նեշվիլին, Մեդիսոնին և Հենդերսոնվիլին։