Ուկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ը
Միջազգային
Ուկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է, գրում է The Telegraph-ը։
«Քանի որ ուժասպառ ուկրաինացիները նահանջում են ռուսական ամրացումներից և ականապատ դաշտերից, նախաձեռնությունն անցնում է Մոսկվային»,- ասվում է նյութում։
Հոդվածի հեղինակը զուգահեռներ է անցկացնում Առաջին համաշխարհային պատերազմի հետ՝ նշելով, որ այն մասամբ ավարտվել է հօգուտ նրանց, ովքեր ավելի շատ զինվորներ են ունեցել: Վերադառնալով Մոսկվայի և Կիևի հակամարտությանը, լրատվամիջոցը հիշեցրել է, որ ժողովրդագրական առավելությունը Ռուսաստանի կողմն է. բնակչությունը երեք ու քառորդ անգամ ավելի է, քան նրա հարևանը:
Բացի սրանից, ինչպես նշված է նյութում, միջազգային ասպարեզում իրավիճակն այլևս ձեռնտու չէ Ուկրաինային։ Այսպիսով, Վլադիմիր Պուտինի այն հաշվարկը, թե Կիևի արևմտյան գործընկերները հոգնել են հակամարտությունից, արդարացված է: Եթե անգամ Դոնալդ Թրամփը, ով խոստանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, չընտրվի ԱՄՆ նախագահ 2024 թվականին, ԱՄՆ-ն արդեն իսկ ծայրահեղ հոգնածություն է զգում Վլադիմիր Զելենսկու հանդեպ:
Նոյեմբերին Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ Վաշինգտոնը ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ծախսել է Ուկրաինային աջակցելու համար հատկացված բոլոր միջոցների 96 տոկոսը։