Մարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)
Միջազգային«Մեր մարտիկները դրոշ են բարձրացրել Մարինկայի ազատագրված տարածքի վրա՝ ավարտին հասցնելով Ուկրաինայի Զինված ուժերի պարտությունը»: Այս մասին հայտնել է ռուսական աղբյուրը` նշելով.
«Ռուսական ուժերի վերահսկողության տակ է Մարինկայի արևմտյան ծայրամասում գտնվող նոր տեղամասը՝ Պոլիգրաֆիչեսկայա փողոցը, որտեղ տեղադրվել է ռուսական դրոշը: Ուկրաինայի զինված ուժերի թիկունքում մնացել են միայն մի քանի քանդված տներ»։
«Հավանական է, որ քաղաքը (ավերակները) գրեթե ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ»,- հաստատում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
«Կարելի է ենթադրել, որ Ուկրաինայի Զինված ուժերի դուրսբերումը տեղավորվում է ռազմավարական պաշտպանության անցման տրամաբանության մեջ, ինչպես հայտարարել է նախագահը։ Մենք անցնում ենք ձմեռային պաշտպանության արշավի»,- ուկրաինական ռեսուրսներն արդարացնում են նոր պարտությունը։