ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչ
Միջազգային
ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ զենքի և զինամթերքի պաշարները համալրելու համար: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը։
«Արդյո՞ք մենք պետք է վտանգի ենթարկենք մեր սեփական մարտունակությունը, քանի որ աշխարհում իրավիճակը դառնում է ավելի բարդ: Պատասխանն ակնհայտ է. չարժե»։
Յանգն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չպետք է ընտրություն կատարի սեփական մարտունակությունն ապահովելու և դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային, աջակցելու միջև։