Կոմունիկացիաները զիջվում են, ու ոչ ոք չի ասում՝ դրա դիմաց ի՞նչ ենք ստանալու. Գրիգորյան
Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գնահատմամբ` Տավուշն անվտանգային տեսանկյունից Հայաստանի ամենապաշտպանված հատվածն է, որի անվտանգային ճարտարապետությունը հիմա խարխլվում է, ռազմավարական կարեւոր նշանակության հատվածներ զիջվում են, կոմունիկացիաները զիջվում են:
— Եվ դրա դիմաց ոչ ոք չի ասում՝ մենք ի՞նչ ենք ստանալու, ադրբեջանական զորքը դո՞ւրս է գալու Ներքին Հանդից, դո՞ւրս է գալու Ջերմուկից։ Բա եթե նման հավաստում այսօր չեն կարողանում ներկայացնել, ինչո՞ւ է խոսվում Տավուշում ինչ-որ տարածքներ հանձնելու մասին։