Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքը Բրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո) Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգը Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ

Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերում

Մշակութային

1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհրդի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Պետական կինոն։ 1924-ից այն գործել է որպես կինոլաբորատորիա, ապա վերանվանվել «Հայկինո»։ Առաջին վավերագրական ֆիլմը նկարահանվեց 1924թ.-ին` «Սովետական Հայաստան» վերնագրով, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։ 1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Իսկ թե ինչպես են այսօր թվայնացվում եւ արխիվում պահպանվում հայկական կինոները, փորձեցինք պարզել Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

- Պարոն Ավագյան, ե՞րբ է ստեղծվել Կինոֆոտոֆոնո արխիվը:

- Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի արխիվը ստեղծվել է դեռեւս 1943 թվականին` Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին: Իսկ արդեն հետխորհրդային շրջանում միացվել եւ դարձել է Հայաստանի ազգային արխիվի առանձին` կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերի մասնաճյուղ:

- Ձեր արխիվում ներկա պահին պահպանվող ֆիլմերի մասին կմանրամասնե՞ք:

- Մեր մասնաճյուղում պահպանվում է ավելի քան ընդհանուր առմամբ երեք հարյուր հիսուն հազար պահպանման միավոր` կինո, ֆոտո եւ ֆոնո, այսինքն` աուդիո փաստաթղթեր: Ինչ վերաբերում է բուն կինոփաստաթղթերին, մեզ մոտ պահպանվում են Խորհրդային Հայաստանում գործած «Հայֆիլմ» եւ »Երեւանֆիլմ» կինոստուդիաների թողարկած, նկարահանած կինոնկարների գերակշիռ մասը, որոնց մեջ մտնում են խաղարկային, այսինքն` գեղարվեստական ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը, կինոհանդեսները: Մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Պիոներ», «Բումերանգ» հեռուստահաղորդումները եւ անիմացիոն ֆիլմերը, այսինքն` մուլտֆիլմերը: Պահպանվում են նաեւ մեր գրեթե բոլոր անվանի կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը: Մասնավորապես` Բեկնազարյանի, Մալյանի, Դովլաթյանի, Հովհաննիսյանի ինպես նաեւ վավերագրողներ Բալասանյանի, Առաքելյանի, Փելեշյանի ֆիլմերը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ մասնավորապես կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերը եւ հատկապես կինոփաստաթղթերը, կինոնկարները մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առումով ունեն կարեւորագույն պատմամշակութային եւ ինչու չէ նաեւ ազգային, հասարակական նշանակություն:

-Թվայնացման գործընթացը ո՞ր թվականից է սկսվել:

 - 2010 թվականից պահպանվող կինոփաստաթղթերը սկսել են մեզ մոտ թվայնացվել: Այս պահի դրությամբ` մինչեւ 1970 թվականը ներառյալ, թվայնացվել են բոլոր գեղարվեստական, վավերագրական կինոնկարները եւ բոլոր տեսակի կինոհանդեսները: Եվ հատկանշական է, որ մեզ մոտ թվայնացումը զուտ թվայնացման նպատակ չի հետապնդում, որ թվայնացնենք եւ այդպես միայն պահպանենք: Ինչպես մեր մասնաճյուղի, այնպես էլ Հայաստանի ազգային արխիվի կարեւորագույն գործառույթներից է հիմա հանրահռչակումը, հանրայնացումը: Եվ այդ տեսանկյունից արդեն Հայաստանի ազգային արխիվը եւ մեր մասնաճյուղը եզակիներից է, որ Յութուբում ունի սեփական յութուբյան ալիք. որը մոտ երկու տարի է, որ գործում է: Եվ այդ յութուբյան ալիքում տեղադրված են եւ տեղադրվում են հայկական կինոարտադրանքը: Մասնավորապես, արդեն ազատ դիտման համար տեղադրված են բոլոր համր կինոները` սկսած «Նամուսից»: Եվ այդ հանգամանքը վերաբերում է նաեւ վավերագրական ֆիլմերին եւ կինոխրոնիկային: Եվ այդ պրոցեսը շարունակելի է: Այսինքն` մեր նպատակն է, որ ժամանակի ընթացքում մեր հասարակության, մեր հայրենակիցների, ինչու չէ նաեւ օտարների համար տեղադրվի Յութուբում, եւ անվճար հասանելի լինեն հայկական կինեմատոգրաֆիայի թողարկած անխտիր բոլոր ֆիլմերը: Առանց նույնիսկ գեղարվեստական ճաշակի կամ քաղաքական նպատակների, որ ժամանակին, հասկանալի է, հետապնդել են անխտիր բոլոր ֆիլմերը: Արդեն դրանց դիտել-չդիտելը, հավանել-չհավանելը հեռուստադիտողի իրավունքն է:

-Այսօրվա պայմաններում թվայնացված աշխատանքները դժվար չէ՞ իրականացնելը:

- Ֆիլմերի թվայնացման աշխատանքները միշտ էլ դժվար են: Եվ դժվարության հետ նաեւ շատ բարդ եւ պատասխանատու են, որովհետեւ թվայնացումն իրենից միայն չի նախատեսում տվյալ ֆիլմի կինոժապավենը վերցնել եւ թվայնացնել: Որպեսզի կինոժապավենը թվայնացվի, հետագա սերունդների համար պահպանվի եւ, մասնավորապես, ինչպես ասացի, հանրայնացման նպատակով ազատ դիտման համար Յութուբում տեղադրվի, նախ հարկավոր է այդ կինոժապավենները պահպանել: Պահպանելուց հետո թվայնացման համար համապատասխան տեխնիկական մշակում է կատարվում: Այսինքն` տվյալ ժապավենը նախապատրաստվում է թվայնացվելուն: Այնպես չէ, որ զուտ մեխանիկորեն, տեխնիկապես ժապավենը վերցնում ենք եւ թվայնացնում: Պետք է այդ ամենը պատրաստվի: Այսինքն` թվայնացումն ինքնին իրենից ներկայացնում է բավականին բարդ պրոցես:

– «Նամուսը» թվայնացնելու համար որքա՞ն ժամանակ պահանջվեց:

-«Նամուսի» բուն թվայնացումը մոտ երկու ժամ է տեւել: Սակայն, որպեսզի այդ նույն «Նամուսը» կարողանանք թվայնացնենք, պետք է մոտ երկու օր դրա մաքրման, պատրաստման զուտ արխիվային գործառույթներն իրականացնենք: Եվ արդեն վերջում արվի: Հիմա մեր յութուբյան ալիքում ինչպես «Նամուս»-ն է տեղադրված, այնպես նաեւ բոլոր մեր համր կինոներն տեղադրված են: Այսօր մեր հայրենակիցները կարող են այդ ֆիլմերն ազատ նայել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top