Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքին Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ի՞նչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ. Տաթև Հայրապետյան

Թեմա

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին…

Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա, չէ՞, հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ՝ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։ Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։

Արտաքին ուղերձը հետևյալն է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, աշխարհի վերադասավորումների շուրջ ընթացող քննարկումներին, հենց մեր տարածաշրջանում ու մեր պետության շուրջ ու մեր պետությանն առնչվող բուռն և բարդ բանակցություններին, Փաշինյանը՝ որպես ՀՀ պետության ղեկավար ասում է՝ բոլորին, ինձ մի խառնեք այդ քննարկումներին, ես մի բան եմ ուզում՝ դինջ ապրել, ես ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն։ Ես հատուկ չեմ օգտագործում խաղաղ բառը, որովհետև խաղաղությունը դա բոլորովին այլ հասկացություն է, դա ենթադրում է աշխատանք, ջանք ու մասնակցություն բարդ բանակցություններին, խոսքը բացառապես՝ խախանդ ու դինջ ապրելու մասին է, որտեղ կարևոր խնդիրը լուռ ու խելոք մնալն է՝ թողնելով, որ մյուսները որոշեն քո փոխարեն։

Փաշինյանի՝ կոնֆրոնտացիայի չգնալու հայտարարությունը, դա ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի՝ որպես պետության շահերի, հետաքրքրությունների ու ձգտումների բացակայության մասին հայտարարություն էր։ Ինչպե՞ս կարող է պետությունը չունենա նպատակ, ծրագիր, տեսլական՝ զարգացման ու հզորացման, առավել ևս ինչպես կարող է պետությունը դինջ ապրելու հայտ ներկայացնել աշխարհի վերադասավորումների այս փուլում՝ երբ բոլորը փորձում են հնարավորինս լավ կտոր փախցնել այս աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու համար։

Շատերն են հարցնում, թե ինչի՞ց է, որ և՛ ԱՄՆ-ն է Ադրբեջանին շահավետ առաջարկներ հնչեցնում, և՛ Չինաստանը, թյուրքական գորոծնի հետ իր բոլոր խնդիրներով հանդերձ, ստրատեգիական համագործակցության առաջարկ անում Ադրբեջանին, և՛ ՌԴ-ն է Ադրբեջանի սրտով գնում, մի խոսքով, բոլորին թվում է, թե բոլոր խաղացողների շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։

Նման բան չկա, վերոնշյալ բոլորի հետ Ադրբեջանն ունի բազմաթիվ խնդիրներ ու խոցելի կետեր, բայց այդ բոլորը պատրաստակամ են Ադրբեջանին իրենց կողմը գրավելու, քանի որ վերջինս պարզ ու հստակ ցույց է տալիս, որ ունի շահեր, ավելին ունի ծավալապաշտական նկրտումներ, պատրաստ է թաթախվել աշխարհաքաղաքական այս «բազարների» մեջ, ավելին՝ ամեն ինչ անում է այդ սեղանի շուրջ նստելու համար։ Դրա համար Ադրբեջանը հետաքրքիր է դառնում, նրա հետ ուզում են ու կարիք են տեսնում աշխատելու։

Իսկ հիմա հարց տանք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող է մեզ թողնեն հեծանիվ քշել ու դինջ ապրել, եթե Ադրբեջանի նկրտումները տարածվում են գերազանցապես Հայաստանի վրա։ Մի հատ նստենք ու մտածենք, թե ո՞ւր ենք հասել, որ այսօր Բաքվի բռնապետը ռիսկ է անում Կանադայի դեսպանի մոտ մեր երկիրը կոչել «Արևմտյան Ադրբեջան» ու մնալ անարձագանք, կարծես նման բան չի էլ եղել։ Մինչդեռ այդ թեզը կարելի է ուղղել Ալիևի դեմ այնպես, որ մնա իր իսկ ստեղծած կեղծ թեզի տակ, բայց դե Նիկոլ Փաշինյանն ու թիմը հայտարարել են՝ կոնֆրոնտացիայի չեն գնալու, դինջ են ապրելու։

Այս ուղերձը Հայաստանի չգոյության ուղերձ է փաստացի, դինջ մենք հաստատ չենք ապրելու, քանի որ Ադրբեջանի հետ քաղաքական առևտրի առյուծի բաժինը հենց Հայաստանի հաշվին է։ Միգուցե մի քիչ էլ ստացվի հեծանիվ քշել, ծառի տակ պառկել ու անհեթեթ օրակարգերով հանրային տիրույթը զբաղեցնել, բայց հետո կգա պահ, երբ կհրամցնեն, թե ինչ որոշեցին քո մասին ու քո փոխարեն, իսկ այդ ժամանակ, որ հանկարծ փորձես ասել՝ իսկ ինչպե՞ս, ես ներկա չէի, կասեն՝ հարգելիս, հեծանիվ էիր քշում, չուզեցինք խանգարել, իսկ հիմա գնա անելիքդ արա․․․

Այնպես որ՝ եթե ուզում ենք ՀՀ-ն լինի հավերժ, ուժեղ ու կարող, պետք է դադարենք դինջ ապրելու հոգեբանությունը կրելուց, ավելի լավ է համառ ու համբերատար աշխատել այսօր, քանի թե հետո իրերը հավաքած ապրելու տեղ փնտրել աշխարհի մի անկյունում, որը հաստատ քոնը չէ․․․»։

 






Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքինUcom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքինՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top