Էրեբունու ոստիկանները ուռենիների տակ հայտնաբերել են կասկածելի պարկ, որտեղ եղել է մեծ թվով զենք-զինամթերք
Հասարակություն
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները այնքան ապօրինի զենք ու զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի քանի գունդ։
Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն է արձանագրել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանություն Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերզմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։
Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանների կողմից բացատրական աշխատանքներ է իրականացրել այդ քաղաքացու հետ, ով կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված զենք, զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում, ուռենիների հատվածում։
Քանի որ, նշված վայրում կային մեծ թվով ուռենիներ, ոստիկաններն ու պարեկները մի քանի 100 մետր որոնողական աշխատանքներ են իրականացրել և քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են կասկածելի պարկ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերել են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62x39մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ լինում է 40 հատ 7,62x39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրաջնների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու համար։