Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Նիկոլի ու Արոյի հակաաբխազական հայտարարություններն անհետեւանք չմնաց

Ներքաղաքական

Հիշո՞ւմ եք, որ դեռեւս նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն անսպասելիորեն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Այն ժամանակ չուշացավ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ, եւ արդեն 30 տարի` իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Սակայն, Աբխազիայի իշխանությունը մեծահոգաբար լռեց այս մասին, ավելին` «Իրավունք»-ի հետ զրույցում Աբխազիայի էքս վարչապետ Արթուր Միկվաբիան միայն ընդգծել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն առաջին հերթին զարմանք է առաջացրել: «Մենք արդեն 30 տարուց ավելի է, ինչ ապրում ենք մասնակի ճանաչված պետությունում, ինչի համար բազում դժվարությունների ու կորուստների միջով ենք անցել՝ մինչեւ կարողացել ենք առաջ քայլել: Պարզապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչի՞ համար նա արեց այդ հայտարարությունը: Աբխազիան եւ Հայաստանն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ նա հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել: Իրականում այս հարցում ոչ միանշանակ արձագանք կա ոչ միայն ազգությամբ աբխազ, այլ նաեւ ազգությամբ հայ Աբխազիայի քաղաքացիների մոտ, որոնք մեր երկրում ապրում են 1915 թվականից եւ դեռ ավելի վաղ ժամանակներից: Նրանք վիրավորված են, անգամ ազգությամբ հայ պատգամավորներն ու էլի որոշ շրջանակներ հայտարարությամբ են հանդես եկել»,- նշել էր նա:

Թվում էր, թե սա պետք է նախազգուշացում լինի Հայաստանի համար, որպեսզի բարձր մակարդակով արված հայտարարություններում զգուշորեն մոտենան հարցին` նախեւառաջ մտածելով Աբխազիայի քաղաքացի հայերի մասին: Բայց դե Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչեւ վերջ չփչացներ հայ-աբխազական հարաբերությունները, միայն թե Արեւմուտքից մեկ անգամ ավել իր գլուխը շոյեն: Եվ ահա հուլիսի 3-ին Վրաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման ժամանակ Արոն «դուխով» հայտարարում է. «Հայաստանը եւ Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաեւ, որ փոխադարձաբար ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը: Եվ կարեւոր ենք համարում, որ մեր երկրների միջեւ ձեւավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել եւ ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:

Այս անգամ լցվեց Աբխազիայի իշխանության համբերության բաժակը եւ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց` նշելով. «Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից եւ երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման եւ ամրապնդման ընտրած ուղուց։ Այս առումով հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»: Ընդ որում` անգամ այս հայտարարությունից հետո` նիկոլական իշխանությունը չփորձեց ծագած խնդրին լուծում գտնել եւ վարած խայտառակ դիվանագիտության հետեւանքով «փուռը» տվեց Աբխազիա գնացող-եկող մեր հայրենակիցներին: «Իրավունք»-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքն Աբխազիա արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ սովորական ընթացակարգով չի կազմակերպվում: Այսպիսով, միմիայն նախապես փաստաթղթեր ուղարկելով Աբխազիայի համապատասխան ծառայություններին, այդ դեպքում էլ` հնարավոր է թույլատրվի հատուկենտ քաղաքացիների մուտքը կամ` ոչ: Նշենք, որ Աբխազիայում հայ համայնքը բավական մեծ թիվ է կազմում, էլ չասենք, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ մեկնում են Աբխազիա` արտագնա աշխատանքի: Նրանք նախկինում երբեւէ նման խնդիրներ չեն ունեցել, ՀՀ դիվանգիտությունն էլ այս հարցում մշտապես եղել է նրբանկատ եւ զգույշ` առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով: Բայց հիմա ժամանակներն այլ են, ավաղ, սա Նիկոլստանն է եւ վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top