Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.am
Թեմա
Հայոց առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։
Բագրատ Սրբազանին բացահայտ աջակցություն հայտնելուց հետո Հայաստանի իշխանությունները զրկել են ՀԱԵ Վիրահայոց թեմին՝ կարմիր և կանաչ պետհամարանիշներից։
Վրաստանի Հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է․
Պաշտոնապես որևէ բացատրություն չի եղել, բայց ես համոզված եմ, որ դա կապված է այն բանի հետ, որ Վիրահայոց թեմն իր բացահայտ աջակցությունը հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և Բագրատ Սրբազանին։ Այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց նման որոշում է կայացվել։
Արթուր Միրզոյանը հավելում է՝ մինչ Հայաստանի իշխանությունները Վիրահայոց թեմին զրկում են կարմիր պետհամարանիշներից, Ադրբեջանը Վրաստանում իր բոլոր աշխատակիցներին բաժանում է այդ համարանիշները։