ՀՀ-ում զբոսաշրջային փաթեթները առնվազն հիսուն տոկոսով թանկացել են․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ
Թեմա
Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների այցերը նվազել են մի քանի պատճառով` գնաճի, Բագրատաշենի անցակետի ժամանակավոր փակման, ինչպես նաև ՀՀ-ից ՌԴ քաղաքացիների հոսքն է պակասել։ Այս մասին տեղեկացնում է զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հայերը սկսել են քիչ նախընտրել հարևան երկիրը։
«Օրերս Վրաստանի զբոսաշրջության վարչությունը զեկույց է հրապարակել` նշելով, որ Հայաստանից Վրաստան այցելողների թիվն այս տարվա առաջին կիսամյակում 2,4 անգամ կամ 9500-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանում գնաճ է նկատվում, և նախկինի պես այլևս մատչելի ուղղություն չէ։ Շատ դեպքերում հանրային սնունդը դարձել է հայաստանյան գների նման, հյուրանոցներն էլ են թանկացել։ Երկրորդը, կարծում եմ, այն է, որ անցակետի հետ կապված խնդիր ունեինք, որովհետև որոշակի ժամանակ Բագրատաշենի անցման կետը փակ էր Լոռու մարզում տեղի ունեցած հորդառատ անձրևներից հետո։ Երրորդ պատճառն էլ Հայաստանի տարածքից ՌԴ քաղաքացիների այցերի նվազումն է Վրաստան»,– ասաց Գևորգյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով էլ․
-Պատճառներից մեկն էլ այն է, որ արտագնա տուրիզմը բազմազանեցվել է, բավականին մրցունակ առաջրկներ կան, եւ դա եւս կարող է ազդել կոնկրետ ուղղության վրա (այս դեպքում Վրաստանի) այցելությունների թիվը նվազի։ Դեպի Վրաստան այցելությունների թվի նվազման վրա էական ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայ-վրացական սահմանում սահմանային անցման գործընացին առնչվող մի շարք լրացուցիչ փաստաթղթերի պահանջը, առողջական ապահովագրություն եւ այլն։ Մենք այդ հարցը բարձրաձրել ենք վրացական գործընկերների մոտ, մատնանշելով, որ սա եւս իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ։
-Ի՞նչ իրավիճակ ունեն ներգնա տուրիզմի մասով։
-Այս պահին ներգնա տուրիզմի մոտ հինգ տոկոս նվազում ունենք համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։
-Ունեք վիճակագրություն, թե որ երկներներից են նվազել դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը։
-Հիմնականում ՌԴ եկող զբոսաշրջիկներն են զգալիորեն նվազել, ինչը իր բացասական ազդեցությունն է ունեցել ընդհանուր նվազման թվի վրա։ Ինչի համար, որովհետեւ ՌԴից սովորաբար զբոսաշրջիկների մեծ թիվ ենք ունեցել ամեն տարի, օրինակ 2023թ․-ի տվյալներով՝ ներգնա տուրիզմի շուրջ հիսուն տոկոսը կազմում է ՌԴ-ից այցելությունները։ Եվ սա է պատճառը, ՌԴ-ից զբոսաշրջիկների նվազումը ազդում է ընդհանուր ներգնա տուրիզմի վրա։
-Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված ներգնա տուրիզմի թվերի նվազում՝ գներն՞ են, թե՞․․․
-Ընդհանուր առմամբ, այ՛ո, մեզ մոտ գների բարձրացումը սկսում է զգալիորեն աճել ՀՀ այցելությունների վրա։ Վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում՝ ՀՀ-ում եւս ունեցանք շուրջ 10 տոկոս գնաճ, վերջին երկու տարիներին էլ առանձին ծառայություններ սկսեցին գների աճ արձանագրել՝ թանգարանների գները, հանրային սննդի ծառայությունները, ճոպանուղու գներն են զգալիորեն բարձրաձել, տրանսպորտային ծառայությունները, որոնք, ընդ որում, անհարկի են։ Այս ամենը, գումարած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի խիստ արժեւորումը բերել է նրան, որ մեր զբոսաշրջային փաթեթները առնվազն հիսուն տոկոսով թանկացել են, ինչը սկսում է իր բացասական ազդեցությունը ունենալ ընդհանուր ներգնա տուրիզմի վրա։
Որպես երկրորդական գործոն ներգնա տուրիզմի նվազման վրա ազդել է նաեւ ՀՀ-ում վերջին շրջանում տեղի ունեցող հանրահաքները, տարատեակ ակցիաները։