Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է օգտագործվել եւ չշպրտվել, այդպես չի լինելու. Աննա Մկրտչյան
Ներքաղաքական
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ` դատավոր Դոլմազյանը հանձն է առել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման:
— Կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում՝ ուղղակի նոր ամսաթվով եւ նոր ստորագրությամբ: Քաղաքական հետապնդում լինել-չլինելու մասին վկայում է փաստակազմը: Առաջինը չկա այս գործում տուժող, ընդ որում` նյութական հանցակազմով, որը պարտադիր պետք է լինի: Դատախազները առանձնապես ջանքեր չեն գործադրում հիմնավորելու, որ այստեղ հանցանք կա: Իրենց համար ամենակարեւորը, որ Արմեն Աշոտյանն ընկել է իրենց ձեռքը եւ շարունակում են քաղաքական հետապնդումների իրականացումը
— Ի՞նչ կասեք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ-ի կողմից, իսկ Արմեն Աշոտյանի գործը քննող Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնել` այլ գործով:
— Ասել, որ Աննա Դանիբեկյանի կամ Վահե Դոլմազյանի նկատմամբ ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում իրականացվողն արդարադատություն է, սխալ է: Դա փոխադարձություն է՝ օգտագործվելու եւ շպրտվելու Նիկոլի բացառիկ բանաձեւը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը կարող է օգտագործվել եւ չշպրտվել, այդպես չի լինելու: Նիկոլի իշխանավարությունը սկսվել է դատարանները շրջափակելուց, հրապարակում ասելուց՝ «էդ ո ՞ր մի պատերի տակ վնգստացող դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի», բնականաբար, այս տրամաբանության մեջ լինելու են այդ հետապնդումները: Երբ վարչապետի նստավայր էին կանչում բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ ներկայացուցիչներին, դատավորներին, ու նրանք գնում էին, չասելով՝ դատավորն ի՞նչ գործ ունի գործադիրում, արդյունքը սա է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ