Փաշինյանն ուշացումով հերքում է, որ մասնակցել է Եհովայի վկաների միջոցառմանը
Թեմա
Iravunk.com-ը սույն թվականի հուլիսի 18-ին հրապարակված «ՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ անստորագիր գրություն է ստացել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, որում մասնավորապես ասված է.
«Հերքման պահանջ
Դիմում ենք ձեզ՝ պահանջելով հերքել «Iravunk.com» կայքում 2024 թ. հուլիսի 18-ին հրապարակված «ՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը»:
Վերոգրյալ հրապարակման մեջ նշված «տեղեկությունն» այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եհովայի վկաների առաջնորդների միջոցառման բացման արարողությանը, իրականությանը չի համապատասխանում»:
Ուշագրավ է այն, որ Եհովայի վկաների առաջնորդների միջոցառման բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանի այցելելու մասին շատ ավելի վաղ մամուլում եղել են այլ հիշատակումներ, սակայն այս նույն աշխատազմի կողմից որեւէ կերպ չեն հերքվել, ինչից մնում է միայն համապատասխան ենթադրություններ անել…