Մահացել է Հռիփսիմե Առաքելյանի մայրը
Հասարակություն
Մահացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ մայրը:
«Այսուհետ, ոնց ամեն առավոտ, կասեմ` մամա՜ս, բարի լույս, բայց երկնքին նայելով...», - գրել է նա:
Հ. Առաքելյանի սիրելի մայրիկի՝ Ռոմելա Հյուսնունցի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հուլիսի 23֊ին, ժամը` 18։00- 20։00-ը, Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը, 12։00-ին` նույն վայրից...
Ցավակցում ենք Հռիփսիմե Առաքելյանին, համբերություն մաղթում հարազատներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...