Մեզ համար պատիվ է քեզ նման կուսակից և ավագ ընկեր ունենալը, ծնունդդ շնորհավոր. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
«Այսօր իմ ավագ ընկերոջ՝ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Չնայած նրան, որ այսօր դու անազատության մեջ ես, զրկված լինելով ազատ խոսքի քո իրավունքից, հանունի համար մեր բոլորի պայքարը նաև քո արած գործի համար է , մենք պայքարում ենք նաև քեզ համար, քո պատկերացրած Հայաստանի ու Արցախի ապագայի համար, որը մենք ունենալու ենք վաղը։
Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը միտված քայլերի ու գործողությունների համար դու այսօր բանտարկված ես, բայց դու այնպիսի արժեքներ կրող անձնավորություն ես, որ աղետալի պատերազմից հետո ոչ մի անգամ չես նշել քո ծննդյան տարեդարձը։
Ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է մեկ անգամ իր խոսքում նշել. «Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները և իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Հանրապետական լինելը պատասխանատվություն է,Հանրապետական լինելը պատիվ է»։
Մեզ համար պատիվ է քեզ նման կուսակից և ավագ ընկեր ունենալը, ծնունդդ շնորհավոր», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։