Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ջրերի վրա Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարք է խոցել
Հասարակություն
Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքը խոցվել է Իսրայելի ռազմածովային ուժերի հրթիռային նավով, հայտնում է Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ): Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը որսացել են Իսրայելի տարածքային ջրերի վրա։ Միջադեպի ժամանակ ոչ մի ազդանշան չի հնչել, քանի որ բնակեցված տարածքներին վտանգ չէր սպառնում։