Բոլորովին նոր թարմացում է Google-ը թողարկել Chrome-ի համար
Հասարակություն
Google-ը պնդում է, որ ամպային սկանավորումը սպառնալիքների հայտնաբերման հավանականությունը մեծացնում է 50 անգամ։ Օգտատերերը կարող են ստուգել գաղտնագրված արխիվները՝ մուտքագրելով գաղտնաբառ, որպեսզի դրանք սկանավորվեն արհեստական բանականության միջոցով: Այս գործառույթը հասանելի է միայն ընդլայնված պաշտպանության ռեժիմում, մինչդեռ ստանդարտ կարգավորումների դեպքում սկանավորվում են միայն ֆայլի մետատվյալները:
Google-ը թարմացրել է ներբեռնվող ֆայլերում սպառնալիքների հայտնաբերման համակարգը և վիրուսների սկանավորման ալգորիթմները Chrome դիտարկչում:
Կասկածելի ֆայլերը նշվում են մոխրագույն եռանկյունով, իսկ բարձր ռիսկային ֆայլերը՝ կարմիր պատկերակով: Թարմացումն արդեն տարածվում է Chrome դիտարկչի օգտատերերի համար: