Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

ԱԱԾ-ն լրացուցիչ ուժեր է ներգրավում «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների դուրսբերման համար

Թեմա

ՌԴ սահմանապահները մինչև օգոստոսի 1-ը կլքեն «Զվարթնոց» օդանավակայանը։ Արդեն հիմա մտավախություն կա, որ առանց նրանց հայ սահմանապահները կարող են անձնագրային հսկողության ժամանակ ուղևորների սպասարկման հետ կապված խնդիրներ ունենալ, հատկապես ամառային ծանրաբեռնվածության շրջանում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը լրացուցիչ ուժեր է ներգրավում` կապված ՌԴ սահմանապահների առաջիկա դուրսբերման հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում սահմանային վերահսկողության գործառույթի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նշված անցման կետից ՌԴ սահմանապահների դուրս գալուն զուգահեռ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու ուղղությամբ»,- ասված է պատասխանում:

Միաժամանակ ԱԱԾ-ից հայտնել են, որ սահմանապահ զորքերն անհրաժեշտ կադրերով համալրելու գործընթացը պարբերական բնույթ ունի:

Հարցին, թե արդյոք արձակուրդային սեզոնին ՌԴ սահմանապահների դուրսբերումը չի հանգեցնի օդանավակայանում հերթերի, գերատեսչությունից պատասխանել են, որ կուտակումները սովորաբար լինում են միաժամանակ մեծ թվով չվերթերի առկայության դեպքում:

«Ընդ որում, նման իրավիճակներ հաճախ են եղել ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում»,- ասել են ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

 






Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top