Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա

Հայաստանում տարբեր ապրանքների և ծառայությունների գներն ընդհանուր առմամբ նվազել են․ ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

Հասարակություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: Հուլիսին գները 1.3 տոկոսով ցածր են եղել 2023-ի դեկտեմբերի ցուցանիշից: Իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0.3 տոկոսի գնանկում: Դիտարկված բնակավայրերում 2024-ի հուլիսին սպառողական գները հունիսի համեմատ նվազել են 0.5-0.1%-ով: Մայրաքաղաքում գնանկումը 0.4 տոկոս է: 

Հուլիսին սննդամթերքը և ոչ ոգելից խմիչքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 0.7 տոկոսով, սակայն 2024-ի հունիսի համեմատ էժանացել են 1.3 տոկոսով: Ընթացիկ տարվա 7 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը կազմել է 3.7 տոկոս: Ընդ որում՝ ՀՀ-ի դիտարկված բնակավայրերում հուլիսին՝ հունիսի համեմատ գները նվազել են 1.9-0.8%-ով: Առավելագույն գնանկում է գրանցվել Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Երևանում գները նվազել են 1.3%-ով:

Ոգելից խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները նախորդ տարվա հուլիսի համեմատ թանկացել են 4.3, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.1 տոկոսով: 2024-ի հունվար-հուլիս ամիսներին այս ապրանքատեսակները մեկամյա կտրվածքով թանկացել են 6.4 տոկոսով:

Հուլիսին հագուստն ու կոշկեղենը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել են 2, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 0.9 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին դրանց արժեքը 0.2 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Այս տարվա հուլիսին տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների ամենօրյա խնամքի պարագաների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.5, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.7 տոկոսով: Նույնքան տոկոսով գները մեկ տարվա կտրվածքով նվազել են այս տարվա հունվար-հուլիս ամիսներին: 

Հուլիսին բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 0.4, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.6 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.1 տոկոսով: Կապի ոլորտում հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 0.5 տոկոսի գնաճ: Այս տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնանկում, իսկ հունվար-հուլիսին մեկամյա կտրվածքով գները մնացել են անփոփոխ:

Հուլիսին տարբեր ապրանքների և ծառայությունների գները 1.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: 2024-ի հունիսի համեմատ գները նվազել են 0.5 տոկոսով: Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը 0.7 տոկոս է:

Հանրապետության հինգ բնակավայրերում 2024-ի հուլիսին ոչ պարենային ապրանքների գները հունիսի համեմատ նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում՝ գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5 տոկոսով: 

2024-ի հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները հունիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.6 և 2.4 տոկոսով: Հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինը թանկացել է 10.2, իսկ դիզվառելիքը՝ 15.4 տոկոսով: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8 և 6.7 տոկոսով:        






Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top