«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև «Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները «Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն «Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան

Ինչ ունեցվածք են հայտարարագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա կինը. Armtimes.com

Թեմա

Armtimes.com-ը գրում է․

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024 թվականի մայիսի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

 

Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ բնակարան, որը բազմաբնակարան բնակելի շենքում է, ինչպես նաև՝ նույն վարչական շրջանում երկու ավտոտնակ, որոնք կրկին համատեղ սեփականությամբ են։ Գրիգորյանը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում համատեղ սեփականությամբ նաև հողամաս ունի:

 

Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

 

Փոխվարչապետը 2023 թվականին Արդշինբանկ ՓԲԸ-ից ձեռք է բերել 511 հազար 700 դոլար արժեքով պարտատոմսեր։ Նրա բանկային ավանդները կազմել են 525 հազար դոլար, 40 միլիոն դրամ։

 

Փոխվարչապետի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, տվյալ տարվա սկզբին կազմել են 37.02 դոլար և 3 միլիոն 004 հազար 712.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար, 4 միլիոն 606 հազար 097.4 դրամ։ Կանխիկ միջոցները եղել են 70 միլիոն դրամ։

 

Մհեր Գրիգորյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 29 միլիոն 977 հազար 617.1 դրամ։

Ընդհանուր եկամուտներից 327 հազար 943.71 դրամը նա ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, կրկին որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում նույն տեղից՝ 14 հազար 523.12 դոլար։ 24 միլիոն 019 հազար 205 դրամ էլ կազմել է նրա աշխատավարձը ՀՀ վարչապետի աշխատակազմից։

 

Փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը ևս 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

 

Վերջինս հայտարարագրել է Երևանի կենտրոնում համատեղ սեփականությամբ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և երկու ավտոտնակ։ Նա Երևանի կենտրոնում միանձնյա սեփականությամբ նաև բնակարան ունի, որը ևս գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքում։

 

Գրիգորյանը 2023 թվականին 171 միլիոն 800 հազար դրամով ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

 

Նա 2016 թվականի արտադրության «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենա ունի։

 

Փոխվարչապետի կինը ևս բանկային ավանդներ ունի՝ 500 հազար դոլարով և 500 հազար եվրոյով։ Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 325 հազար 643.7 դրամ, և 1 հազար 699.41 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 127 հազար 816.9 դրամ, և 10․25 եվրո։

 

Աննա Գրիգորյանի տարվա ընդհանուր եկամուտները կազմել են 7 միլիոն 106 հազար 011.69 դրամ, 5 հազար 020.89 եվրոն և 12 հազար 902.04 դոլարը նա՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։

 

 

 

 






«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըՌուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top