Մի քանի խորհուրդ նրանց, ում հեռախոսի մարտկոցը շատ արագ է լիցքաթափվում
Հասարակություն
Ահա մի քանի պատճառ, թե ինչու ձեր հեռախոսի մարտկոցը կարող է արագ լիցքաթափվել:
1. Դուք լիցքավորում եք ձեր սմարթֆոնը մինչև 100%
Շատերը կարծում են, որ մարտկոցը պետք է լիցքավորել մինչև 100%: Մասնագետների կարծիքով՝ լավագույն տարբերակը մարտկոցը լիցքավորված պահել 30%-ից 80%-ի սահմաններում՝ պարբերաբար ուղարկելով այն կարճ վերալիցքավորման:
2. Դուք թույլ եք տալիս, որ հեռախոսը ամբողջովին լիցքաթափվի
Այս սովորությունը «նստեցնում» է մարտկոցը, ուստի ավելի լավ է ձեր հեռախոսն ուղարկել լիցքավորման՝ առանց մարտկոցի լիցքավորման ծանուցմանը սպասելու: Թույլ տալ, որ հեռախոսը լիովին լիցքաթափվի նախքան այն անջատվելը, անհրաժեշտ է միայն երկու ամիսը մեկ անգամ` մարտկոցը չափաբերելու համար:
3. Դուք թույլ եք տալիս, որ մարտկոցը գերտաքանա
Սմարթֆոնների մարտկոցները չափազանց բացասաբար են արձագանքում բարձր ջերմաստիճաններին՝ օպտիմալ ջերմաստիճանի միջակայքը 1-ից 35 աստիճանն է: