Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից

Տիգրան Ավինյանը վարքագծի կանոններ է խախտել․ ԿԿՀ-ն արձանագրել է

Թեմա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային խոսքով խախտել է վարքագծի կանոնները՝ ավագանու նիստի ընթացքում։ Այս մասին արձանագրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «iravaban.net» կայքի հրապարակման առթիվ հարուցված վարույթի արդյունքում։

 

 

Ըստ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն է հայտարարել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

 

Մանուկ Սուքիասյանն իր ելույթում, բարձրացնելով շինթույլտվությունների հարցը, հայտարարել էր․ «Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ մայր Հայաստանի փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից»։ Սուքիասյանի ելույթի ժամանակ միջամտել էր Անի Խաչատրյանը, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասել էր. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հունից դւորս էր եկել, սկսել բղավել։

Նա հիշեցրել էր, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Այս հրապարակման առնչությամբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել Ավինյանի նկատմամբ՝ տեսնելով վերջինիս վարքագծի առերևույթ խախտումները։ Տիգրան Սվինյանի ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել առ այն, որ նշված հրապարակմամբ չի հիմնավորվում Ավինյանի կողմից վարքագծի կանոն խախտելու հանգամանքը, իսկ որոշմամբ մեջբերված արտահայտություններն իրենց բովանդակությամբ չեն արտահայտում վարքագծի կանոնների առերևույթ խախտում հիշեցնող տարրեր։

 

Անդրադառնալով վարույթի հարուցման հիմքերին՝ Ավինյանի ներկայացուցիչը նշել է, որ եթե իրավախախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ: Բացի այդ, ներկայացուցիչը բարձրացրել է վարույթի կարճման հարցը՝ նշելով, որ եթե ԿԿՀ-ն հավաստի է համարել հիշյալ հրապարակումն իր վերնագրով հանդերձ, ապա կարելի է ողջամիտ կասկած հայտնել որոշման իրավաչափության կապակցությամբ, քանի որ ակնհայտ է, որ տվյալ դեպքում բացակայում է վարույթի հարուցման հիմք հանդիսացող՝ շահագրգիռ անձի դիմումը, ինչը որոշմամբ հարուցված վարույթը կարճելու հիմք է։

 

ԿԿՀ-ն, լսելով կողմերին, որոշմամբ արձանագրել է, որ Ավինյանը վարքագծի կանոններ է խախտել։

 






Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top