Սմարթֆոններում հայտնաբերվել է թաքնված հավելված, որը սարքերը խոցելի է դարձնում
Հասարակություն
Google-ը պնդում է, որ իր Pixel սմարթֆոններն ունեն բարձր անվտանգություն, քանի որ դրանցում տեղադրված է մաքուր Android OS, ենթադրաբար առանց հավելումների և երրորդ կողմի ծրագրերի։ Բայց, ինչպես պարզել են iVerify-ի կիբեռանվտանգության փորձագետները, շարքի բոլոր հեռախոսներում 2017-ի սեպտեմբերից ի վեր տեղադրվել է երրորդ կողմի թաքնված հավելված, որը դրանք խոցելի է դարձնում հաքերային հարձակման համար:
Սակայն արդեն մոտ յոթ տարի է, այն ներառված է Pixel-ի համար Android-ի յուրաքանչյուր թողարկման մեջ և ունի համակարգի խորը արտոնություններ, ներառյալ կոդի հեռավար գործարկումը և այլ ծրագրերի հեռավար տեղադրումը: Բացի դրանից՝ հավելվածը թույլ է տալիս վերբեռնել կոնֆիգուրացիայի ֆայլ անապահով HTTP կապի միջոցով, որը կարող է որսալ պոտենցիալ չարագործ և վերահսկել հավելվածը, այնուհետև զոհի ամբողջ սարքը:
Ըստ iVerify-ի՝ հավանական է, որ Showcase.apk-ը տեղադրված լինի ոչ միայն Pixel հեռախոսներիում, այլ նաև այլ արտադրողների սարքերում։ Եվ դա անուղղակիորեն հաստատել է Google-ի ղեկավար Էդ Ֆերնանդեսը, երբ ասել է, որ «մենք ծանուցում ենք նաև Android-ի բնօրինակ սարքավորումների այլ արտադրողներին»: