«Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ը այցելել է «Նվիրյալներ»-ին
Հասարակություն
Օգոստոսի 15-ին «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը` նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, այցելել էր Սեւանի գողտրիկ անկյունում գտնվող «Նվիրյալներ» ռազմահայրենասիրական ճամբարի սաներին։
Արդեն երկու տարի է հայրենասիրական կազմակերպությունները համագործակցում են միմիյանց հետ եւ ռազմահայրենասիրությանբ դաստիարակում ու կոփում պատանի եւ երիտասարդ սերնդին։ Նազիկ Ամիրյանը, ով երկար տարիներ, տարբեր ծրագրերով ու միջոցներով զբաղվում էր Պատանի երկրապահ ակումբի
հայրենասիրություն, ռազմական արվեստ, պատրաստի զինվոր դաստիրակելու ծանր աշխատանքով, հիմա էլ իր փորձն, իր հմտությունն է փոխանցում «Նվիրյալներ» ռազմահայրենասիրական ճամբարի սաներին։
Իսկ ճամբարի սաները հպարտությամբ լսում ու սովորում էին Զորավար Մանվել Գրիգորյանի զինակից ընկեր, կյանքի ընկեր եւ պատերազի բովով անցած առաջին կին գնդապետին։





