Աստղակերպի նշաններ, որոնք սիրո համար՝ կանեն ամեն ինչ
Հասարակություն
Ներկայացնում ենք Կենդանակերպի չորս նշաններ, որոնք պատրաստ են նույնիսկ գրեթե սպանության՝ հանուն սիրո…
Այծեղջյուր
Այծեղջյուրները շատ համբերատար են և պատրաստ են տարիներ շարունակ ճիշտ զուգընկեր փնտրել: Եվ երբ նրանք հանդիպում են իրենց զուգընկերոջը, պաշտում են նրան և պատրաստ են ամեն ինչի, որպեսզի լինեն նրա կողքին: Ոչինչ չի կարող խանգարել նրանց հասնել իրենց սիրուն, քանի որ Այծեղջյուրները փոխզիջումների չեն գնում կյանքի հետ։ Եվ եթե նույնիսկ պատրաստ զգան ինչ-որ մեկին հանուն սիրո սպանելու, իրենք իրենց համար արդարացում կգտնեն՝ պնդելով, որ այս ամենը վեհ նպատակի համար է։
Խեցգետին
Զգացմունքային Խեցգետինները հաճախ չեն կարողանում գլուխ հանել իրենց զգացմունքներից։ Այս նշանի ներկայացուցիչները քաոսային են և անկանխատեսելի, քանի որ սերտորեն կապված են Լուսնի հետ և նրանց զգացմունքները տատանվում են՝ կախված Երկրի արբանյակի փուլերից։ Մեծ հավանականություն կա, որ Խեցգետինները սիրուց դրդված կարող են զզվելի բաներ անել: Նրանք գործում են իմպուլսիվ և ըստ իրենց զգացմունքների։
Կարիճ
Կարիճը լիովին նվիրված է իր զուգընկերոջը, ամբողջովին տրված է բոլոր դրական և բացասական հույզերին, որոնք ուղեկցում են հարաբերություններում: Կարիճի հետ ցանկացած ռոմանտիկ զուգընկերություն ուղեկցվում է ծայրահեղություններով: