Մի քանի փաստ, որ պետք է հաշվի առնել սմարթֆոն ընտրելիս
Հասարակություն
Սմարթֆոն ընտրելիս պետք է հաշվի առնել երեք հիմնական ասպեկտ՝ կատարողականությունը, տեսախցիկը և էկրանը: Այս մասին խոսել է BigGeek.ru կայքի գլխավոր խմբագիր Նիկոլայ Նիկոլաըը, փոխանցում է Pravda.Ru-ն։
Միաժամանակ փորձագետը պարզաբանել է, որ նոր սարքի գնումը կախված կլինի օգտատիրոջ անհատական կարիքներից, բյուջեից ու այն առաջադրանքներից, որոնք պետք է կատարի սմարթֆոնը։ Օրինակ՝ նա խորհուրդ է տալիս որոշել, թե որ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնն է ավելի հոգեհարազատ գնորդին՝ iOS, Android կամ այլ։
Եթե, օրինակ, հետաքրքրված եք բջջային խաղերով, ապա Նիկոլաևը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել պրոցեսորին։ Մեկ այլ կարևոր պարամետր էկրանն է: Նրա խոսքով՝ 60 Հց և 120 Հց թարմացման արագությամբ սարքերը օգտատերերի համար տարբեր փորձառություններ կապահովեն։