Հայտնի հոգեբանի խորհուրդը՝ ինչպես երջանկանալ
Հասարակություն
Այն մասին, թե ինչու ենք մենք դժբախտ, ինչ խոչընդոտներ են կանգնած մեր ճանապարհին և ինչը պետք է փոխվի երջանիկ դառնալու համար։
1. Մի վախեցեք երջանիկ լինել
Մարդկանց մեծ մասն ապրում է ընտանիքներում, որտեղ ընդունված չէ վայելել կյանքը, ընդունված չէ ասել, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ծնողների՝ ուրախանալու և ժպտալու անկարողությունը փոխանցվում է մեզ, և մենք հավատում ենք, որ կյանքն այդպես է աշխատում։ Եվս մեկ մոլորություն է մեր այն միտքը, որ եթե քո մոտ ամեն ինչ լավ է, ապա անպայման պետք է վճարել դրա համար։ Մենք վախենում ենք վայելել կյանքը և այն կապում ենք ինչ-որ արատավոր բանի հետ։
2. Դադարեք խղճալ ինքներդ ձեզ
Երբ ուրիշներին պատմում եք ձեր խնդիրների մասին, ի՞նչ եք ուզում: Դուք ուզում եք բողոքել, ոչ թե լուծել այն։ Տառապանքի պաշտամունքը մեր առանձնահատկություններից է։ Մեզ համար ավելի հեշտ է տառապել, քան երջանիկ ապրել։ Առողջ մարդը կամ ընդունում է իրավիճակը, կամ փոխում է այն։ Նևրոտիկը՝ չի ընդունում և չի փոխվում:
Առանձնացրեք իրական խնդիրները հորինված խնդիրներից
Նևրոտիկն առողջ մարդուց տարբերվում է նրանով, որ առողջ մարդը անհանգստանում է իրական խնդիրներից, իսկ նևրոտիկը՝ գոյություն չունեցողներից։ Գրեթե հոբբիի պես մի բան է՝ հորինել խնդիր և ամբողջ օրը տառապել դրանից: