Մարդկանց 8 սովորություն, որոնց սիրում են բոլորը
Հասարակություն
Ինչպե՞ս են իրենց պահում այն մարդիկ, ովքեր բոլորին դուր են գալիս՝ պատմում է հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Վալերի Գուտը։
1. Նրանք սեր են «հեռարձակում» իրենց և ուրիշների հանդեպ
Ինչո՞ւ է դա կարևոր: Հայտնի հոգեբան և փիլիսոփա Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստը» գրքում սերը նկարագրում է որպես շարունակական գործողություն և վերաբերմունք ոչ միայն մեկ կոնկրետ անձի, այլ ամբողջ աշխարհի նկատմամբ։ Երբ մարդիկ իսկապես սիրահարված են, նրանք ցուցաբերում են մտահոգություն, հետաքրքրություն, գիտելիքներ:
2. Իրացնում են իրենց
Հավանաբար նկատել եք, որ բոլորի կողմից սիրվածները ակտիվ են և երբեք չեն սահմանափակում իրենց գործունեության շրջանակը միայն աշխատանքով: Դա միանշանակ գրավիչ հատկանիշ է: Դե իսկ ծուլությունը բացահայտում է մարդու վատագույն հատկությունները, սա փաստ է։
3. Չեն սևեռվում սեփական կամ ուրիշների թերությունների վրա
Եթե կարծում եք, որ նրանք չգիտեն դրանց մասին և պարզապես իդեալականացնում են իրենց, ապա սխալվում եք։ Մարդիկ, ում բոլորը սիրում են, գիտակցում են իրենց թերությունները և հաշվի են առնում դրանք իրենց կյանքը պլանավորելիս և չեն ենթարկում իրենց ինքնանվաստացման։ «Թերությունները նրա համար են թերություն, որ եթե ինչ-որ բան պակասում է, ինչպես հոգեթերապևտ Վլադիմիր Լևին է ասել, ապա պետք է ավելացնել: Եվ պետք չէ դրանց սիրել կամ պաշտպանել»,- ասում է փորձագետը։