Քաղցրավենիքի միջոցով՝ կարող եք մի շարք խնդիրներ հաղթահարել
Հասարակություն
Վերջերս կատարված հետազտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը կարող է արյան բարձր ճնշման դեպքում փոխարինել դեղամիջոցին: Մասնագետները պարզել են, որ ստամոքսում մանրէները շոկոլադը վերածում են իսկական դեղամիջոցի , որը իջեցնում է ճնշումը: Այն, որ շոկոլադն իջեցնում է բարձր ճնշումը, հայտնի էր շատ վաղուց, սակայն միայն վերջերս գիտնականները կարողացան բացահայտել, որ այդ գաղտնիքը գտնվում է մարսողական մեխանիզմի մեջ:
Իհարկե դա վերաբերվում է միայն սև շոկոլադին, քանի որ այդ բուժիչ հատկությունը պայմանավորված է շոկոլադի մեջ առկա կակաոյի բարձր բաղադրությամբ:
Կակաոյի պտուղները հարուստ են պոլիֆենոլներով ու դիետիկ մանրաթելերով, որոնք մշակվում են բակտերիանների կողմից ու վերածվում են մոլեկուլների, որոնք էլ և օրգանիզմում իջեցնում են անոթների հյուսվածքների ու սրտի բորբոքումները, ինչն էլ և հանգեցնում է ճնշման կարգավորման:
Աղբյուրը՝ tenox.ru