Այսօր աշխարհը կորցրեց մի տաղանդավոր ու վառ անհատի. Տիգրան Արզաքանցյանը հրապարակել է իր նկարը
Ներքաղաքական
«Այսօր աշխարհը կորցրեց մի տաղանդավոր ու վառ անհատի՝ Ալեն Դելոնին։ Մեր որդիները՝ Գրիշան եւ Ալեն կրտսերը սովորել են միասին։ Եվ ես էլ պատիվ ու հաճույք եմ ունեցել ճանաչելու այս բացառիկ մարդուն՝ շփման մեջ պարզ ու անկեղծ։ Մարդկայնության ու անկեղծության խորհրդանիշ էր ինձ համար, ով երբեք չի դադարել քննադատել մեր այսօրվա աշխարհի անարդարությունները եւ մարդասիրական արժեքների անկումը՝ վրդովվելով հոգեւորի նկատմամբ նյութականը գերադասելու միտումներից:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ալեն Դելոնի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին այս տաղանդավոր մարդու, մեր ժամանակների իսկական հանճարի, աշխարհահռչակ դերասանի կորստի համար», - գրել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ եւ զարմանալիորեն ասվածին կից հրապարակել իր իսկ լուսանկարը:
