Կզարմանաք, երբ իմանաք՝ դասական երաժշտությունն ինչ կարող է անել առողջության համար
Հասարակություն
Հելսինկի համալսարանի գիտական աշխատողները եկել են այն եզրակացության, որ դասական երաժշտությունը, կարող է գլխուղեղում գեների ակտիվության բարձրացման միջոցով օգնել դանդաղեցնել մտագարության հանդես գալը:
Մասնագետները պարզել են, որ հիվանդները, ովքեր լսել էին Մոցարտի կոմպոզիցաններից, ունեցել են հիշողության ու կրթության համար պատասխանատու ուղեղի հատվածում առկա գեների բարձր ակտիվություն: Միաժամանակ մասնագետները նշում են, որ դասական երաժշտությունը ազդում է նաև Պարկինսոնի հիվանդության հետ կապված գեների ակտիվության վրա: Պարզվել է, որ ուղեղի ակտիվության փոփոխություններ առկա են եղել միայն այն հիվանդների մոտ, ովքեր կանոնավոր կերպով լսել են դասական երաժշտություն, ինչպես նաև ցուցաբերել են նրա նկատմաբ հետաքրքրություն:
Դասական երաժշտությունը նպաստում է նաև նյարդային դեգեներացիայի հետ կապված գեների ակտիվության նվազմանը, որոնք արտահայտվում են նեյրոնների ֆուկցիանների կամ կառուցվածքի ակտիվ կորստի դեպքում: Նման գեներից մեկը հանդիսացել է SNCA-ը, որը նաև հանդիսանում է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկերից մեկը:
Աղբյուրը՝ gogetnews.info