Հայաստանում փնտրում են 22-ամյա Մարկ Լարինին. նա Մոսկվայից է
Թեմա
Հայաստանում փնտրում են 22-ամյա Մարկ Լարինին, ով անհետացել է հեծանվարշավի ժամանակ։
Երկու տարի առաջ Մարկ Լարինը եկել է Երեւան, որտեղ ընկերների հետ բնակարան է վարձել։ Տղան վարժ հեծանվորդ է եւ տեղափոխվելուց հետո էլ չի հրաժարվել իր հոբբիից: Երեկ կեսօրին՝ օգոստոսի 20-ին նա իր ընկերների հետ Սեւանից մեկնել է Հանքավան, սակայն հետդարձի ճանապարհին հանկարծ անհետացել է Մարմարիկի ջրամբարի տարածքում եւ այլեւս նրա հետ կապը կտրվել է։ Վերջին անգամ նրան ընկերները տեսել են երթուղու սկզբում՝ մոտավորապես ժամը՝ 13:00-ի սահմաններում։ Այնտեղից մոտ 10 րոպե մեքենայով տեսախցիկներ կան, բայց Մարկին տեսախցիկները չեն ֆիկսել:
«Մարկը փորձառու հեծանվորդ է, ով երկար տարիներ վարում է ֆիքսված հեծանիվ, նա հաստատ չէր կարող մոլորվել կամ ընկնել սարից, քանի որ կա միայն մեկ ճանապարհ, եւ այն մեծ է ու հարթ: Նրանք՝ հեծանվորդների խմբով, հաճախ երթուղիներ էին կազմակերպում դեպի գյուղեր ու սարեր, այսինքն՝ այս երթուղին առանձնապես չէր առանձնանում բարդությամբ կամ որեւէ այլ բանով։ Կարելի է միայն կռահել, թե ինչ է պատահել նրա հետ»,- պատմում է նրա ընկերներից մեկը:
Մարկի ընկերներն արդեն դիմել են ոստիկանություն, սակայն մինչ այժմ որեւէ արդյունքի այն չի հանգեցրել։ Տեղացի հեծանվորդների համայնքը բաժանվել է խմբերի, որոնք զննում են Մարկի երթուղու երկայնքով գտնվող տարածքը եւ փակցնում թռուցիկներ: Դատելով նրանից, որ երիտասարդի հեռախոսին զանգել չի լինում՝ հեռախոսը կա՛մ անջատված է, կա՛մ լիցքավորումն ավարտվել է: Եթե որեւէ տեղեկություն ունեք, խնդրում ենք կապվել տելեգրամով Վալերիի հետ՝ @DilijanIt կամ Լուիբովի հետ՝ +37494339237: