Հաջողակ լինելու համար՝ կյանքի մի քանի դաս բոլորին
Հասարակություն
Մենք բոլորս կյանքում ունեցել ենք հաջողություններ և անհաջողություններ: Բայց գիտե՞ք ինչ. Պարտություններ չկան: Կա միայն արձագանք: Հաջողակ մարդիկ երբեք չեն դադարում սովորել՝ թե՛ պարտությունից, թե՛ հաղթանակից: Ի՞նչ դասեր է պատրաստել կյանքը մեզ համար:
1. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՄԻՇՏ ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ Է
Երբ ցանկանում եք ինչ-որ կարևոր բանի հասնել, անպայման ստիպված կլինեք հաղթահարել դիմադրությունը: Բուն նյութի, իրավիճակի իներցիան, քո ներսի իներցիան՝ վախ, մտավախություն, անվճռականություն։ Մարդիկ, ովքեր նետվում են սառը ջրի մեջ և լողում, շատ ուժեղ չեն՝ մեզանից, բոլորից։ Նրանք պարզապես մեկ կարևոր դաս են քաղել՝ քաջությունն ու արագությունը արդյունք են տալիս: Նրանք գիտեն, որ ցավը, վախը և հուզմունքն անխուսափելի են և միշտ կլինեն: Բայց երբ դանդաղեցնում ես, նրանք ավելի ուժեղ են դառնում։
2. ՈՉ ԲՈԼՈՐԸ ՁԵԶ ԿԱՋԱԿՑԵՆ
Իրականում, շատերը չեն աջակցի: Ոմանք կսկսեն ձեզ վարակել իրենց բացասականությամբ, պասիվ ագրեսիվությամբ, զայրույթով կամ նախանձով։ Բայց դրանցից ոչ մեկը նշանակություն չունի: Աշխարհում անհնար է շահել բոլորի աջակցությունը, և հաստատ չարժե շատ ժամանակ ծախսել՝ փորձելով շահել նրանց հավանությունը կամ հարգանքը, ովքեր ի սկզբանե հակված չեն ձեզ աջակցելու: