Աստղակերպի մի քանի նշան, որոնք չեն կարողանում բաց թողնել իրենց անցյալը
Հասարակություն
Ցուլ
Դուք շատ դժկամությամբ եք հարմարվում ամեն նորին, նույնիսկ եթե հասկանում եք, որ պետք է դա անեք: Թեև ներկան ավելի երջանիկ է թվում, իսկ ապագան՝ ավելի խոստումնալից, դուք միևնույնն է դժվարությամբ եք բաց թողնում անցյալը:
Խեցգետին
Դուք ոչ միայն փափուկ սիրտ ունեք, այլև հիանալի հիշողություն։ Դուք այնքան սեր եք պահել ձեր ներսում և այնքան շատ հիշողություններ եք փայփայում ձեր կյանքի ընթացքում, որ անպատրաստ եք զգում առաջ գնալու համար:
Դուք հաճույքով հիշում եք հին ընկերությունները և սիրային միությունները՝ մտովի անընդհատ վերադառնալով այն հրաշալի ժամանակներին, որոնք անցկացրել եք այդ մարդկանց հետ: Եվ հաճախ մտածում եք, որ այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի լավ էր. չէ՞ որ այդ մարդկանցից շատերն այլևս քո կյանքում չեն:
Կարիճ
Կարող եք «միայնակ թռչնի» տպավորություն թողնել, բայց երբ ձեր հոգիդ բացում եք ինչ-որ մեկի առաջ, ձեզ ընդհանրապես չեք զսպում։ Ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ գնում է ձեր ուզածի պես, այնպես որ դուք անում եք ամեն ինչ, որպեսզի հարմարեցնեք հանգամանքները ձեզ: