ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում, բացվեց Չինական անկյուն. Դանիելյան
Ներքաղաքական
«Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում, բացվեց Չինական անկյուն, որը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդությանը ավելի մոտ լինել իրար, ծանոթանալ մեր երկրների մշակույթին և պատմությանը:
Չինական անկյան բացմանը ներկա էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությունը: Չինական անկյունը վկայում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց, թե ինչպես ՀՀԿ-ի պատվիրակությունը վերջերս այցելեց Չինաստան», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:


