Իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը. Տիգրան Աբրահամյան
Ներքաղաքական
«Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման եւ վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը:
Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ եւ նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:
Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր գաղափարական համոզմունքներով: Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետեւ անցնել ծրագրային գերակայությանը», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: