Ահա՝ ինչու՞ շատ ամերիկացիներ չեն կարողանա գնել iPhone 16
Հասարակություն
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 34,2%-ն ասել է, որ չի կարող իրեն թույլ տալ նոր սարք գնել։ Հարցվածների ևս 34,1%-ը որոշել է շարունակել օգտագործել իրենց հին գաջեթները՝ չնայած նոր մոդելի թողարկմանը։ Հարցման մասնակիցների 12,8%-ը չի կարող փոխել իր սարքը՝ կապված օպերատորի պայմանագրի հետ, իսկ 5,5%-ը նշել է, որ տարեցտարի էական փոփոխություններ չեն տեսնում iPhone-ում։
Շատ օգտատերեր նախընտրում են թարմացնել իրենց սարքերը երկու տարին մեկ, ուստի հարցվածների միայն 3,3%-ն է պլանավորում հրաժարվել iPhone 16 գնելուց՝ հաջորդ տարի iPhone 17-ի թողարկման ակնկալիքով:
Այնուամենայնիվ, գինը մնում է առանցքային գործոն ամերիկացիների 30,9%-ի համար՝ նոր սմարթֆոն ընտրելիս։ Հետաքրքիր է, որ հարցվածների կեսից ավելին (54,9%) կցանկանար, որ iPhone 16-ն ավելի մեծ չափսեր ունենա: Նրանցից 62,1%-ը տղամարդիկ են, 47,8%-ը՝ կանայք։ Այնուամենայնիվ, կանայք նաև մտահոգություն հայտնեցին, որ մեծացած չափը կարող է դժվարացնել սարքի օգտագործումը:
Խոսվում է, որ iPhone 16-ը կսկսվի $799-ից, iPhone 16 Plus-ը կարժենա $899, իսկ iPhone 16 Pro Max-ը կպահպանի $1,199 գինը, որը Apple-ը սահմանել էր iPhone 15 Pro Max-ի համար: Ինչ վերաբերում է iPhone 16 Pro-ին, ապա այն հավանաբար կարժենա մոտ $1099, ինչը $100-ով ավելի է iPhone 15 Pro-ի $999 մեկնարկային գնից: