Հնարավոր է մեր պատմական հայրենիքի վերականգնումը. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
«Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարեւոր գործոն էր: Նրա դիվանագիտությունը հաջողությամբ թելադրում էր խաղի կանոնները, ստիպելով նույնիսկ Բաքվի բռնապետին ընդունել, որ «մեզ փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»:
Այսօր, երբ մեր հայրենիքը բախվում է նոր մարտահրավերների, հարկավոր է վերագնահատել եւ վերականգնել այն արժեքները, որոնք ժամանակին ապահովում էին մեր երկրի անվտանգությունը:
Հնարավոր է մեր պատմական հայրենիքի վերականգնումը, եւ մենք պետք է միասին գործենք այդ երազանքը կյանքի կոչելու համար: Հենց հիմա ներկայացնում եմ տեսանյութ, որն առաջին հայացքից կարող է երազանքի պես թվալ, սակայն այս պատկերը իրականում մենք ունեցել ենք եւ, ցավոք սրտի, այն ժամանակ չգնահատվեց: Դա այն իրականությունն է, որը տարիներ անց մեզ կարող է անհնար թվալ, բայց մենք գիտենք, որ դա եղել է հնարավոր եւ կրկին կարող է իրականություն դառնալ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ տեսանյութ հրապարակել: